ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն պաշտոնական ծանուցագիր է ստացել Իսրայելի իշխանություններից, որով տեղեկացվում է, որ երկիրը դուրս է գալիս կազմակերպության կազմից։
«Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն՝ ես այսօր ծանուցագիր եմ ստացել Իսրայելի կառավարությունից 2018-ի դեկտեմբերի 31-ին երկրի կողմից կազմակերպությունը լքելու վերաբերյալ»,- ասվում է Ազուլեի հաղորդագրությունում։ «Ես խորապես ցավում եմ՝ համարելով, որ հենց կառույցի շրջանակում, ոչ թե դրանից դուրս պետությունները կարող են ավելի լավ գործել՝ կազմակերպության իրավասությանն առնչվող ոլորտներում տարաձայնությունները լուծելու նպատակով»,- հավելել է նա։ Իսրայելը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է 1949-ից։