«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյանի տարեմուտի ուղերձը

Կարեն Կարապետյանի տարեմուտի ուղերձը
30.12.2017 | 23:56

Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել ձեզ Նոր տարվա և Սուրբծննդյան շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի:


Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք:
Ոչ մեկը մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն:
Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:


Մենք կարո՜ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՜ղ, արդա՜ր, զարգացա՜ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ:
Սիրելի՜ հայրենակիցներ,
Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր օջախները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք: Ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան:
Վստա՜հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՜ծ լավ երկիր:
Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ