«Ֆրանսիան ի վիճակի չի լինի բարեկեցության հասնել առանց Եվրոպայի». նախագահի պաշտոնում ամանորյա իր առաջին ուղերձում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով` 2018-ը որոշիչ է լինելու Եվրոպայի ապագայի տեսանկյունից: «Տնտեսական, սոցիալական և գիտական ներուժը հնարավորություն կտա ԵՄ-ին չզիջել Չինաստանին և ԱՄՆ֊-ին: ԵՄ-ն պետք է շարունակի պայքարել հանուն իր հիմնարար արժեքների»` ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ «Ֆրանսիան պետք է վերադարձնի եվրոպական հավակնությունները՝ Եվրոպան ավելի ինքնիշխան, միասնական և ժողովրդավարական դարձնելով»: