Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգի առանցքային թեման շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը` ամանորյա ուղերձում ասել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով` 2017-ի գլխավոր արդյունքն էր, որ «Հայաստանն անվերապահորեն միացավ բանակցություններին, չնայած նախկինում նախապայմաններ էր առաջ քաշում»:
«Հայաստանի նախապայմաններից և ոչ մեկը Ադրբեջանը չընդունեց և բանակցություններն անվերապահորեն վերսկսվեցին: Հուսով եմ, որ բանակցությունների միջոցով մենք կկարողանանք հասնել այս խնդրի կարգավորմանը»` հայտարարել է Ալիևը։