Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան

ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան
04.01.2018 | 01:52

2018-ի հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային, որը պատրաստվում է միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը դարձնել առաջին հերթին իր համար կարևոր «միջերկրական» ուղղությունը։

Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշմանը 57 անդամներ միաձայն հավանություն են տվել 2016-ի հուլիսին։ Իտալիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Պաոլո Ջենթիլոնին նախագահության առաջնային խնդիրներ էր նշել «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» և ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների և փախստականների ճգնաժամը և Միջերկրականի հարավային ափերի երկրների միջև համագործակցության ամրապնդումը»: ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթությունները 2018-ին կլինեն «լիակատար քաղաքական աջակցությունը ՈՒկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձևաչափին համապատասխան: Հատուկ ուշադրություն կդարձվի Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային և Հարավային Օսիային, Լեռնային Ղարաբաղին ու Մերձդնեստրին: Իտալիայի ԱԳՆ-ն իր աշխատանքը կիրականացնի ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, մարդու իրավունքի հարգում։ Նույն «ակտիվ մոտեցումը» կցուցաբերվի նաև «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբեռանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչև մշակութային արժեքներ»:

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ