ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը 2018-ի իր առաջին թվիթերում խոստացել է աջակցություն Իրանի բնակիչներին, որ երկրի մի քանի շրջաններում մասնակցում են իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ակցիաներին։
«Քանի դեռ Դոնալդ Թրամփը նախագահ է, իսկ ես՝ փոխնախագահ, ԱՄՆ-ը չի կրկնի մեր անցյալի ամոթալի սխալները, երբ ոմանք մի կողմ են քաշվել և անտեսել իրանցի ժողովրդի հերոսական դիմակայությունը, որ պայքարել է իր դաժան ռեժիմի դեմ։ Իրանցի ժողովրդի աճող դիմակայությունն այժմ հույս ու հավատ է տալիս բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար և ընդդեմ բռնապետության։ Մենք չպետք է և չենք թողնի նրանց աղետի մեջ»,- գրել է Փենսը։