Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բազմամարդ ցույցերը Իրանում շարունակվում են

Բազմամարդ ցույցերը Իրանում շարունակվում են
04.01.2018 | 01:58

Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ, մի շարք քաղաքներում ու բնակավայրերում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր կառավարամետ ցուցարարներ՝ վերջին օրերի հակակառավարական ցույցերից ու բախումներից հետո, որոնց հետևանքով 22 մարդ է զոհվել: ԵՄ ղեկավարներն ու ԱՄՆ-ը դատապարտել են մարդկային զոհերն ու հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալությունները: Վաշինգտոնը պնդում է, թե անհրաժեշտ է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել: «Թեհրանը պետք երաշխավորի խաղաղ ցույցեր ու հավաքներ անցկացնելու իրավունքը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Նահանգների դեսպան Նիկի Հեյլին: Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, թե Իրանի թշնամիները միավորվել են՝ երկրի իշխանություններին հարվածելու համար:


Երկրի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է բռնությունները՝ միաժամանակ կոչ անելով կառավարությանը՝ «ստեղծել հնարավորություններ օրինական քննադատության ու ցույցերի համար»:

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ