Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը

ԵՄ-ն դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը
05.01.2018 | 06:57

«Եվրամիությունը դեմ է Իսրայելում մահապատժի վերականգնմանը՝ անկախ բոլոր հանգամանքներից»` հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը: Հունվարի 3-ին Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել քրեական օրենսդրության փոփոխության օրինագծին, որը դատարաններին թույլատրում է մահապատժի վճիռ կայացնել ահաբեկչություն որակված դեպքերում, որը հանգեցրել է մարդկանց մահվան:

Օրինագիծը հաստատվելու համար պետք է ընդունվի ևս երեք ընթերցմամբ: Իսրայելի գործող օրենսդրությամբ մահապատժի վճիռ հնարավոր է կայացնել միայն զինվորական երեք դատավորների միանձնյա որոշման դեպքում, բայց երբեք նման որոշում չի ընդունվել: Իսրայելում միակ մահապատիժն իրականացվել է 1962-ին՝ պատերազմի հանցագործ, նացիստ Ադոլֆ Էյխմանի նկատմամբ:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ