ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին չփորձել միջամտել Իրանի ներքին գործերին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դիտմամբ օգտագործում է Իրանի իրավիճակը՝ փորձելով խարխլել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կայունությունը։
«Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, երկրի ներքին գործն է, որը գրավում է միջազգային հանրության ուշադրությունը, սակայն, չնայած իրադարձությունների էությունը խեղաթյուրելու փորձերին, համոզված եմ, որ մեր հարևանը և մեր բարեկամ պետությունը կկարողանա հաղթահարել դժվարությունները և դուրս գալ ընթացիկ շրջանից որպես ամրացած պետության և տարբեր խնդիրների լուծման հուսալի գործընկերոջ, այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հարցում»,- ասել է Ռյաբկովը: