ԱՄՆ-ը չի ցանկանում հեղափոխության հասնել Իրանում, սակայն այդ երկրում փոփոխությունների հույս ունի` հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
«Հեղափոխությունն այն չէ, ինչի մենք ուզում ենք հասնել, մենք ցանկանում ենք փոփոխություններ, մենք ուզում ենք, որ Իրանի իշխանությունները սկսեն լսել սեփական ժողովրդին, դա դեռ տեղի չի ունենում»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին՝ ցանկանու՞մ է Վաշինգտոնն իշխանափոխություն Իրանում։