Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանում երկիր ներթափանցած ահաբեկիչների խումբ է ոչնչացվել

Իրանում երկիր ներթափանցած ահաբեկիչների խումբ է ոչնչացվել
05.01.2018 | 07:01

Իրանի ՆԳՆ-ն հայտնել է երկրի տարածք ներթափանցած ահաբեկչական խմբի ոչնչացման մասին։ «Ոչնչացվել է ահաբեկիչների զինված խումբ, որ վերջերս էր Իրանի տարածք ներխուժել պայթյուններ և ցուցարարների սպանություն իրականացնելու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։


Հրոսակների վնասազերծման հատուկ գործողությունն անցկացվել է Պիրանշեհր քաղաքի մոտ։ Գրոհայիններից մեկը ողջ է հայտնվել ուժայինների ձեռքում։
Ահաբեկիչների հետ ընդհարման ժամանակ զոհվել են Իսլամական հեղափոխության պահակազորի 3 մարտիկներ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ