Այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Արթիկի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհն այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հանրապետության տարածքում hունվարի 5-ի ցերեկը առանձին շրջաններում կա տեղումների փոքր հավանականություն, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում հունվարի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: