Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանում հայտնել են՝ ովքեր են բողոքի ակցիաների կազմակերպիչները

Իրանում հայտնել են՝ ովքեր են բողոքի ակցիաների կազմակերպիչները
05.01.2018 | 16:14

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտազերիին հայտարարել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դավադրության մասին` հաղորդում է IRNA-ն: Նրա խոսքով՝ ծրագրի գլխավոր նախագծողը և Իրանում անկարգությունների հրահրման խմբի ստեղծողը եղել է ԿՀՎ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Մայքլ Դ'Անդրեան: «Իրանում անկարգություններ առաջացնելու համար ստեղծվել է հատուկ խումբ, որում ընդգրկվել են ԱՄՆ-ն, Իսրայելը և Սաուդյան Արաբիան: Խումբը գլխավորում է Մայքլ Դ'Անդրեան և Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայություն հետ կապ ունեցող սպաներից մեկը: Խմբի բոլոր ծախսերը կատարել է Սաուդյան Արաբիան»,- հայտարարել է Իրանի գլխավոր դատախազը:

Նա ավելացրել է, որ ծրագիրը կոչվում է «Հաջորդական կոնվերգենցիայի դոկտրին», և դրա մշակման տվյալները հավաքվել են մի քանի տարի: Ըստ նրա՝ Իրաքի Էրբիլ քաղաքում և Աֆղանստանում ստեղծվել է գործողությունների երկու բջիջ ԻՊ անդամներին բողոքի ակցիաներին ներգրավելու նպատակով: 2017-ին New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, հաղորդել էր, որ ԿՀՎ-ում իրանական հարցերով կզբաղվի «Մութ արքայազն» և «Այաթոլա Մայք» մականուններով Մայքլ Դ'Անդրեան: Ավելի վաղ նա ղեկավարում էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ ՈՒսամա բեն Լադենի որոնումների գործողությունը: Նախօրեին ԻՀՊԿ հրամանատար Մուհամմադ Ալի Ջաֆարին ասել է, որ երկրում ցուցարարների համար խոռվությունը անհաջող ավարտ է ունեցել:
Հունվարի 4-ին Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 42 հազար մարդ:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ