Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը պատմել է իր ու Ասադի հարաբերությունների մասին

Էրդողանը պատմել է իր ու Ասադի հարաբերությունների մասին
05.01.2018 | 16:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատմել է իր ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարաբերությունների և տարիներ առաջ ունեցած շփումների մասին: Էրդողանը շարունակել է պնդել, որ սիրիական պատերազմի ընթացքում զոհված մոտ մեկ միլիոն քաղաքացիների մահվան համար միակ մեղավորն Ասադն է և նրա՝ նախագահի պաշտոնում մնալն անընդունելի է:


Նա հավաստիացրել է, որ անձամբ է փորձել համոզել Ասադին վերանայել մոտեցումը Սիրիայի հյուսիսում ապրող քուրդ բնակչության նկատմամբ:
«Մենք 15 տարի առաջ շփվում էինք: Ինքս նրան շատ խորհուրդներ եմ տվել: Ասացի, որ պետք է քայլեր ձեռնարկի ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Հյուսիսում ապրող քրդերին անձնագիր չէր տալիս, ասում էի՝ «Ախր նրանք քո քաղաքացին են, ինչու՞ չես տալիս»: Ժամանակին աջակցեցի նրան հանուն ժողովրդավարությանն անցման, սակայն այդպես էլ չկարողացա բացատրել»,- ասել է Էրդողանը: Հետաքրքիր է` ի՞նչ է հասկանում Էրդողանը ՙժողովրդավարություն՚ ասելով։

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ