«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր ՈՒթմազյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր ՈՒթմազյանին
06.01.2018 | 11:28

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Արթուր ՈՒթմազյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ։ Նախագահը մաղթել է քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ստեղծագործական նվաճումներ:

«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, Ձեր կերտած բազում տպավորիչ կերպարները սիրել և ընդունել են հանդիսատեսները։ Ձեր վաստակաշատ գործունեությունն ինչպես բեմում, այնպես էլ ռադիոեթերում և հեռուստաէկրանին ծառայել է հայ թատերարվեստի զարգացմանն ու առաջընթացին և արժևորվել նշանակալի ձեռքբերումներով»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ