Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնն Էրդողանի հետ բանակցություններում կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը

Մակրոնն Էրդողանի հետ բանակցություններում կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը
06.01.2018 | 18:33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններում հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունները` հայտնում է Reuters-ը։

«Մեր ժողովրդավարական համակարգերը պետք է ամուր լինեն ահաբեկչության դեմ պայքարում։ Միևնույն ժամանակ պետք է ամբողջովին պաշտպանեն օրենքի գերակայությունը»,- ասել է Մակրոնը Թուրքիայի նախագահի հետ Փարիզում բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։ Մակրոնը նաև նշել է, որ Թուրքիայում վերջին զարգացումները թույլ չեն տալիս առաջընթաց գրանցել ԵՄ-ին անդամակցության գործընթացում։ Կեղծ կլիներ ենթադրել, որ անդամակցության վերաբերյալ բանակցություններում հնարավոր է նոր գլուխ բացել` ասել է նա։

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ