ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխել Իրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը` կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը` ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Associated Press-ին տված հարցազրույցում:
«Նախագահն ասել է, որ պատրաստվում է կամ շտկել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը, կամ չեղարկել: Այժմ մենք փորձում ենք կատարել նրա տված խոստումը»,- հայտարարել է նա: Պետքարտուղարը հստակեցրել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն այդ նպատակով Կոնգրեսի անդամների հետ աշխատում է օրենսդրական հարցերի վրա, անհրաժեշտ խմբագրումները օրենսդրության մեջ կներմուծվեն հաջորդ շաբաթ: