Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերին

Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերին
06.01.2018 | 18:37

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չպետք է միջամտեն Իրանի ներքին գործերին երկրում բողոքի ակցիաների ֆոնին` ՄԱԿ-ի ԱԽ նիստում ասել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ ՈՒ Խայտաոն: Նա նշել է, որ չինական կողմը «ուշադրություն է դարձնում» Իրանում տեղի ունեցած վերջին դեպքերին:

Չինացի դիվանագետը հույս է հայտնել, որ «իրանական կառավարության և ժողովրդի ջանքերի օգնությամբ Իրանը կպահպանի կայունությունը և կշարունակի զարգանալ»: Նա հավելել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Խորհրդի անդամները չպետք է «քննարկեն ոչ որևէ երկրի ներքին գործերը, ոչ որևէ երկրում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը»:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ