Մարդու իրավունքների պաշտպանության և հեղաշրջման փորձի հետևանքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում թույլ չի տալիս, որ երկիրը առաջ շարժվի դեպի ԵՄ-ի հետ միացման,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում, Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վերջին իրադարձությունները Թուրքիայում թույլ չեն տալիս ԵՄ-ին միանալու հարցում առաջընթացի հասնել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ավելի ուշ նա՝ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ վերաիմաստավորելու առաջարկությամբ է հանդես եկել. «ոչ թե ինտեգրման գործընթացի իմաստով, այլ, գուցե, գործընկերության կամ փոխգործակցության»։ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «հոգնել է սպասել ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը»։