Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազններ

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազններ
07.01.2018 | 11:56

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազններ, որ դժգոհել են իշխանությունների որոշումից, որով դադարեցվում է պետական բյուջեից թագավորական ընտանիքի ծախսերի մի մասի ֆինանսավորումը` էլեկտրաէներգիայի, ջրի և այլ կոմունալ ծառայությունների պետական վճարումները:


«Ռոյթերզը», վկայակոչելով արաբական կայքերը, հաղորդում է, որ դժգոհ արքայազնները հավաքվել են Էր-Ռիադի թագավորական պալատում՝ ներկայացնելու իրենց պահանջները: Նրանք հրաժարվել են հեռանալ, որից հետո ձերբակալվել են և ուղարկվել բանտ: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ