Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թիլերսոնը «ծրագրում է» մնալ պետքարտուղար

Թիլերսոնը «ծրագրում է» մնալ պետքարտուղար
07.01.2018 | 12:00

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վստահեցրել է, թե ծրագրում է շարունակել աշխատանքը` ամերիկյան մամուլում շրջանառվող խոսակցությունների ֆոնին, որ կարող է շուտով թողնել պաշտոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լարված հարաբերությունների պատճառով: CNN հեռուստաընկերության հետ զրույցում Թիլերսոնն ասել է, թե իր կարծիքով՝ Թրամփի վարչակազմը 2017-ին եղել է «շատ հաջողակ» և այնպիսի քաղաքականություն է վարում, որը «կհանգեցնի շատ-շատ հաջող 2018-ի»:

Իր պլանների մասին հարցին Թիլերսոնը պատասխանել է․ «Ես ծրագրում եմ մնալ ամբողջ տարի»: Նրա խոսքով՝ Թրամփն իրեն «չի ակնարկել», թե իր աշխատանքը վտանգված է: Ըստ ամերիկյան մամուլի, Թիլերսոնի և Թրամփի հարաբերություններն անցյալ տարի վատացել են, իսկ տարեվերջին լուրեր տարածվեցին, թե նախագահը պատրաստվում է փոխել պետքարտուղարին:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ