Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը Փարիզում վիճել է ֆրանսիացի լրագրողի հետ

Էրդողանը Փարիզում վիճել է ֆրանսիացի լրագրողի հետ
07.01.2018 | 12:13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Փարիզում վեճի է բռնվել ֆրանսիացի լրագրողի հետ, գրում է «Միլլիյեթը»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ելիսեյան պալատում հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը վիճել է France 2 հեռուստաալիքի լրագրողի հետ, որ նրան հիշեցրել է Թուրքիայի Հետախուզական կոմիտեին պատկանող ու դեպի Սիրիա ուղևորվող բեռնատարների մեջ մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման մասին:


«Որքանո՞վ կարելի է վստահել Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում, այդ զենքերը Սիրիա ուղարկելու համար զղջու՞մ եք»,- հարցրել է լրագրողը:
Էրդողանը մեղադրել է լրագրողին սուբյեկտիվ վարք դրսևորելու համար ու պնդել, որ նա կրում է Թուրքիայի թշնամիների ազդեցությունը: «Դուք գյուլենականների լեզվով եք խոսում: Այդ ամենն իրականացնողները հիմա բանտում են: Իսկ ինչու՞ չեք հարցնում ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկվող զենքերի մասին, դա էլ ուսումնասիրիր, չէ՞ որ լրագրող ես: Սովորեք այս հարցերում նրբանկատություն դրսևորել, երբ խոսում եք դրա մասին: Այդ ամենը հեշտ կուլ տվող մեկը չէ ձեր դիմաց կանգնած, կուզեմ, որ իմանաք դա: Սովորեք ուրիշի շահերի համար չխոսել, գյուլենականների պես չխոսել»,- ասել է Էրդողանը: Ֆրանսիացի լրագրողը նշել է. «Ես ձեզ հետ խոսում եմ որպես մի լրագրող, որպես ֆրանսիացի լրագրող: Այս անգամ փորձեցի տալ հարցեր, որոնք չեն տրվում թուրք լրագրողների կողմից»:
2016-ին «Ջումհուրիյեթ» թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը Միջազգային ճանապարհային փոխադրումների մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին: Այդ ժամանակ լուրը հերքած նախագահ Էրդողանը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրը հրապարակողը պատասխան կտա»:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ