ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրող Մայքլ ՈՒոլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարույց գրքում իր մտավոր կարողությունների մասին հայտնած կասկածին, հայտարարել է, որ ինքը «հանճար է»:
Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, որ ամբողջ կյանքում իր երկու մեծագույն ակտիվներն են եղել մտավոր կայունությունն ու խելքը: Նա անհաջողակ է անվանել գրքի հեղինակին ու հայտարարել, որ ՈՒոլֆն իր մասին սուտ պատմություն է հորինել իր ձանձրալի գրքի վաճառքն ապահովելու համար: «Նա գրել է այդ պատմությունները, որ կարողանա վաճառել այդ իսկապես ձանձրալի ու ստահոդ գիրքը»,- գրել է ԱՄՆ նախագահը: