Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կիմ Չեն Ինը կոչ է արել պայմաններ ստեղծել Հարավային Կորեայի հետ վերամիավորման համար

Կիմ Չեն Ինը կոչ է արել պայմաններ ստեղծել Հարավային Կորեայի հետ վերամիավորման համար
07.01.2018 | 12:47

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը հանձնարարական է տվել՝ ստեղծելու անհրաժեշտ պայմաններ Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման համար` հայտնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները։ «Պետության ղեկավարը հստակ նշել է, որ մեր երկրին անհրաժեշտ է խստորեն հետևել քաղաքականությանը, որը թույլ կտա բեկում իրականացնել ինքնաբավ միավորման համար»,- ասվում է Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրությունում։ Կիմ Չեն Ինը կոչ է արել չարթնացնել անցյալը, փոխարենը բարելավել կապերը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։ Գործակալությունը նշել է, որ եկել է Կորեական թերակղզում լարվածության դադարեցման ժամանակը։


Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչները հունվարի 3-ին հեռախոսազրույց են ունեցել Փհանմունջոմ սահմանային կետում ավելի վաղ վերականգնված կապի թեժ գծով։ Երկխոսության հաստատումը կապված է Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերում հյուսիսկորեական հավաքականի հնարավոր մասնակցության հետ։

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ