Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը պատրաստ է Կիմ Չեն Ինի հետ զրույցի

Թրամփը պատրաստ է Կիմ Չեն Ինի հետ զրույցի
07.01.2018 | 12:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ պատրաստ է հեռախոսազույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Քեմփ-Դևիդի իր նստավայրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը հավատում է երկխոսությանը, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը կոշտ դիրքորոշում ունի: «Իհարկե, ես դա կանեմ, սակայն ոչ առանց նախապատրաստման»,- ընդգծել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ այժմ Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան պատրաստվում են քննարկել հարավկորեական Փհյոնչհանում առաջիկա Օլիմպիական խաղերին վերաբերող հարցեր: Իր միկրոբլոգում նա գրել է, որ առաջիկայում, իհարկե, ոչինչ չի փոխվի, սակայն պետք չէ թերագնահատել երկխոսության ուժը։

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ

€ /subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ