Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինձ կարող է թանգարանում տեղադրեն՝ Կարավաջիոյի նախանձը շարժելու համար

Ինձ կարող է թանգարանում տեղադրեն՝ Կարավաջիոյի նախանձը շարժելու համար
07.01.2018 | 12:55

2017-ին իտալացիների վերջին հիասթափությունը Հռոմի Իսպանական հրապարակի տոնական եղևնին էր, որ մի քանի օրում փշազրկվեց, թեպետ քաղաքի բյուջեից ծախսվել էր 58 հազար եվրո և ընտրվել էր լավագույնը։ Ենթադրվում է, որ եղևնին չորացել է տեղափոխելիս սխալ ծածկելու պատճառով։ 20- մետրանոց տոնածառը իտալացիները չփոխարինեցին և չսխալվեցին` արտառոց եղևնին արդեն զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է դարձել, հիմա սրամիտ իտալացիներն առաջարկում են տոնածառը հրապարակից փոխադրել ժամանակակից արվեստի թանգարան։ Եղևնին Twitter-ում իր սեփական էջն ունի։ Գրառումներից մեկն ասում է. «Ինձ կարող է թանգարանում տեղադրեն՝ Կարավաջիոյի նախանձը շարժելու համար»։

Եթե չստացվի եղևնին տեղափոխել ժամանակակից արվեստի թանգարան, քաղաքային իշխանությունները «պլան Բ» են մտածել. եղևնին օգտագործել փոքրիկ փայտե տնակ կառուցելու համար, որտեղ կերակրող մայրերը կկարողանան պատսպարվել իրենց փոքրիկների հետ։ Կա ՙպլան Գ՚` եղևնու փայտից հազար մատիտ պատրաստել քաղաքի դպրոցականների համար` գրում են Corriere della Sera-ն ու Messagero-ն։

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ

€ /subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ