Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ձերբակալվել է անկարգություններ հրահրելու համար,- գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով բրիտանական Al-Quds Al-Arabi թերթին։
Արևմտյան Բուշեր քաղաքում դեկտեմբերի 28-ին Ահմադինեժադն ասել է. «Ներկայիս առաջնորդներից ոմանք ապրում են մարդկանցից հեռու և ոչինչ չգիտեն հասարակության իրական խնդիրների մասին»։ Նա ավելացրել է, որ Իրանը տառապում է «տնտեսության բացակայությունից», իսկ նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունը «կարծում է, որ իրենք են հողի տերը, ժողովուրդը տգետ հասարակություն է համարվում»,- գրում է Al-Quds Al-Arabi-ն, հղում անելով «Թեհրանի վստահելի աղբյուրներին»։