Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե իր պաշտպանյալը ձերբակալվել է: «Իմ պաշտպանյալ՝ ԻԻՀ նախկին ղեկավար Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է փաստաբան Ադել Հայդարին: