Ռուսաստանը կարող է դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից՝ ՌԴ-ից տարեկան մոտ 1,4 միլիարդ եվրո պահանջելու մասին ԵՄ հայցի բավարարման դեպքում` հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կալաշնիկովը: Նրա խոսքով՝ ԵՄ կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու փաստը հակասում է միջազգային կազմակերպության սկզբունքներին:
«Եվրամիության հայցի բավարարման դեպքում մենք հավանաբար կսահմանափակենք մեր մասնակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հնարավոր է՝ ամբողջությամբ»,- ասել է նա: