Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան հայ–թուրքական սահմանին պատ չի կառուցելու

Թուրքիան հայ–թուրքական սահմանին պատ չի կառուցելու
08.01.2018 | 22:32

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, թե Թուրքիա-Հայաստան և Թուրքիա-Վրաստան սահմանին պատ չի կառուցվելու։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, թե Հայստանի և Վրաստանի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու փոխարեն պարզապես կտեղադրվեն սահմանների անվտանգությունը հսկող էլեկտրոնային սարքավորումներ։


Սուլեյման Սոյլուն նշել է, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատի 50 տոկոսն արդեն պատրաստ է։ Նա շեշտել է, թե պատի կառուցման հարցում Իրանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել և օգնել Թուրքիային։

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ