Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աբդուլլա Գյուլը դեմ էր Էրդողանին «Գեզիի» դեպքերից հետո

Աբդուլլա Գյուլը դեմ էր Էրդողանին «Գեզիի» դեպքերից հետո
08.01.2018 | 22:33

Թուրքական իշխանական շրջանակների հետ իր մտերիմ կապերով հայտնի թուրք սյունակագիր Աբդուլքադիր Սելվին «Հյուրրիյեթում» գրել է, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը դեմ է եղել ներկա նախագահ և այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մի շարք քայլերին դեռևս 2013-ից:


Գյուլը դադարեց լինել Էրդողանի համախոհը «Գեզի» այգու համար անցկացվող լայնամասշտաբ ընդդիմադիր ցույցերից հետո: «Գեզիից» հետո Գյուլը ոչ թե Էրդողանի կողքին է, այլ նրա դեմ»,- գրել է Սելվին: Ըստ նրա՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում կա մտավախություն, որ Էրդողանի իշխանությունը լուծարել ցանկացող շրջանակները կարող են միավորվել Գյուլի շուրջ: Սելվին նշել է, որ Թուրքիայի ներկա իշխանություններին վերջերս քննադատող Աբդուլլա Գյուլը ոմանց հետ խոսակցությունների ընթացքում ասել է, թե իրեն պատասխանատու է զգում երկրում ստեղծված իրավիճակի համար որպես նախկին նախագահ և չի խուսափի ուղիղ քննադատել, եթե կարիքը լինի:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ