Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը մտադիր է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին

Թրամփը մտադիր է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին
09.01.2018 | 13:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020-ի նախագահական ընտրություններում` հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիլդին: «Նա միանշանակ պատրաստվում է հաջորդ ընտրություններում կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար»,- ասել է Գիլդին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի պաշտոնի նկատմամբ իր հավակնության մասին էր հայտարարել հեռուստահաղորդավարուհի Օփրա ՈՒինֆրին: Գիլդին ասել է, որ Թրամփի հետ չի քննարկել հաղորդավարուհու հայտը: «Այնուամենայնիվ, մենք ուրախ կլինենք պատասխանել հաջորդ ընտրություններում Օփրա ՈՒինֆրիի կամ մեկ այլ մարդու մեզ նետած մարտահրավերին: Նրանք ստիպված կլինեն դիմակայել նախագահի, ում նվաճումներն ավելի քան խոսուն են»,- ընդգծել է Գիլդին:

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ