Սահարա անապատում ձյուն է եկել` հայտնում է TSA պարբերականը՝ հրապարակելով հազվադեպ բնական երևույթի լուսանկարները և տեսանյութը։
Ձյունը սկսվել է կիրակի օրվա առավոտյան՝ անապատի հյուսիսային մասում գտնվող Այն Սեֆրա ալժիրյան քաղաքում, իսկ օրվա վերջում հալվել է։
Ամռանն Այն Սեֆրա քաղաքում օդի ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի, իսկ ձմռանը կարող է հասնել 0 աստիճանի։