Ռեջեփ Թայիբ Էրդողանի համոզմամբ մի շարք ուժեր ցանկանում են Թուրքիայում նոր հեղաշրջում կազմակերպել: Այդ ուժերի թվում նա մատնանշում է ԱՄՆ-ի դատական համակարգը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ Անկարայում հանդիպման ժամանակ նա ասել է. «Այն մարդիկ, ովքեր հաջողության չհասան հուլիսի 15-ին, այժմ հեղաշրջում կազմակերպելու նոր ուղիներ են որոնում: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել` քաղաքական նոր հեղաշրջման հասցեն ԱՄՆ-ում ընթացող դատավարությունն է»,- հայտարարում էր Էրդողանը` նկատի ունենալով թուրք պաշտոնյաների և գործարարների դեմ Մանհեթենի դաշնային դատարանում մի քանի ամիս շարունակվող քննությունը: