Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը օրինական իրավունք ունի պահանջներ ներկայացնելու իշխանություններին և իշխանությունները պետք է տեսնեն ու լսեն այդ պահանջները: Պետական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում Ռոհանին ասել է, որ ցույցերի իրական թիրախը մեծ ուժ ունեցող, պահպանողական հոգևոր դասի ներկայացուցիչներն են, որ ընդդիմանում են իրանցիների անհատական ազատություններն ընդլայնելու և արևմտյան երկրների հետ հարաբերությունները բարելավելու իր պլաններին:
«Իրանի ժողովրդի համար վիրավորական են հայտարարությունները, թե նրանք միայն տնտեսական պահանջներ ունեն: Դա սխալ պատկերացում է տալիս ցույցերի մասին: Ժողովուրդը տնտեսական, քաղաքական և սոցիալական պահանջներ ունի»,- ասել է Իրանի նախագահը, շարունակելով. «Մենք պետք է պարզապես ընդունենք, որ վերջին խոսքը ժողովրդինն է»: Իրանի հոգևոր առաջնորդը ցույցերի համար մեղադրել էր Արևմուտքին: