Լեհաստանում պաշտոնանկ են արվել մի շարք նախարարներ՝ այդ թվում ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, պաշտպանության նախարար Անտոնի Մաչարևիչը և շրջակա միջավայրի նախարար Յան Շիշկոն: Կադրային փոփոխությունները հաջորդում են նախկին բանկիր և ֆինանսների նախարար Մատեուշ Մորավիեցկիի՝ վարչապետ նշանակվելուն` նշում է Reuters-ը: Այս քայլերը ձեռնարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման նպատակով, որը Վարշավային մեղադրում է դատական համակարգը քաղաքականացնելու մեջ: