Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության միջոցով պայքարում է ոչ թե գյուլենականների, այլ բոլոր ընդդիմադիրների դեմ:
«Ինչո՞ւ ես նորից երկարացնում արտակարգ դրության ռեժիմը, գյուլենականների հե՞տ ես պայքարում՝ պայքարիր, եղբայր: Գյուլենականների հետ չեն պայքարում, ընդդիմության հետ են պայքարում: Իրականությունը գրող թերթերի ու լրագրողների հետ են պայքարում: Մենք բանտում գտնվող հազարավոր ուսանողներ ունենք»,- ասել է Քըլըչդարօղլուն: