Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. Մեր շարքերից դուրս թռածներն ընկած տեղում էլ կմնան

Էրդողան. Մեր շարքերից դուրս թռածներն ընկած տեղում էլ կմնան
10.01.2018 | 13:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի քննադատությունը, հայտարարել է, որ նա այդ կերպ խոսելու իրավունք չունի, քանի որ վաղուց է «դուրս թռել իրենց շարքերից»:

Էրդողանը հիշեցրել է, որ Գյուլը վաղուց լքել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ու այդ պատճառով իրավունք չունի իրենց քննադատելու: Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք «ազգի գոյության կռիվն էին տալիս» հեղաշրջման փորձի ժամանակ, Գյուլը օգնության չհասավ: «Մեր շարքերից դուրս թռածներն ընկած տեղում էլ կմնան»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ