Անկարայում Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ` Սիրիայի հյուսիսում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Դեսպաններ Ալեքսեյ Երխովի և Մուհամեդ Իբրահիմ Թահերիան Ֆարդի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբում անվտանգության ռեժիմը խախտելու համար:
«Ասադի ռեժիմի կողմից Իդլիբում անվտանգության գոտու սահմանի խախտման հետ կապված մեր անհանգստությունը մենք փոխանցել ենք Աստանայում անվտանգության ռեժիմի երաշխավորի դերում հանդես եկած Ռուսաստանին և Իրանին՝ ռազմական և դիվանագիտական մակարդակով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: