Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

The Guardian. Յունկերը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել Brexit-ին

The Guardian. Յունկերը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել Brexit-ին
10.01.2018 | 13:17

Եվրոպական բյուջեի մի մասը, որը վճարում էր Լոնդոնը, ստիպված կլինեն իրենց մեջ բաժանել մյուս անդամ երկրները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մերժել է գաղափարը, թե Մեծ Բրիտանիան դեռ կարող է հրաժարվել Brexit-ից։ Նա կոչ է արել մնացած 27 երկրներին լրացնել բյուջեի պակասորդը՝ 13 միլիարդ դոլարի չափով, որը մինչ այդ վճարում էր Լոնդոնը։

Նա նաև մեկնաբանել է BMG կազմակերպության հարցման արդյունքները, որոնք ցույց են տվել, որ բրիտանացիների 51 %-ը կողմ է ԵՄ անդամակցությանը, իսկ մնացած 41 %-ը դեռ Brexit-ի կողմնակից է։ «Brexit-ը, իհարկե, տեղի կունենա։ Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե ոչինչ չի լինի և մարդիկ Բրիտանիայում հասկացել են իրենց սխալը։ Իմ կարծիքով` բրիտանացիները մեզ կլքեն 2019-ի մարտի 30-ին։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ լուծենք միլիարդների կորստի հարցը»,- ասել է Յունկերը։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ