Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2017-ին թուրքերի մեծամասնության վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ զգալիորեն բարելավվել է

2017-ին թուրքերի մեծամասնության վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ զգալիորեն բարելավվել է
11.01.2018 | 08:46

Չնայած Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների ակնհայտ վատացմանը, 2017-ին թուրքերի մեծամասնության վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ զգալիորեն բարելավվել է: Դա են վկայում ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարներով զբաղվող թուրքական ամենաազդեցիկ ոչ-կառավարական կառույցներից մեկի` «Տնտեսական զարգացման հիմնադրամի» (IKV) պատվերով անցկացված վերջին հարցման արդյունքները: Թուրքիայի բնակչության 79 տոկոսը միանշանակ կողմ է երկրի` ԵՄ-ին անդամակցելու գաղափարին: «Ակնհայտ է, որ չնայած 2017-ին Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում բացասական զարգացումներ արձանագրվեցին, միևնույն է՝ եվրաինտեգրման աջակիցների թիվը Թուրքիայում գնալով աճում է»,- Ստամբուլում ասուլիսի ժամանակ հայտարարում էր «Տնտեսական զարգացման հիմնադրամի» խորհրդի նախագահ Այթան Զեյթինօղլուն:


Նրա խոսքով՝ իր ղեկավարած հիմնադրամի սոցիոլոգիական հարցումներից պարզ է դառնում, որ ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը երկրում տարեցտարի աճում է: 2015-ին ԵՄ անդամակցությանը կողմ էր 61 տոկոսը, 2016-ին` 75 տոկոսը, 2017-ին` 80 տոկոսը: Այս արդյունքները հստակ ուղերձ են թե Էրդողանին, թե ԵՄ-ին:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ չնայած ԵՄ-ին անդամակցելու գերակշիռ ցանկությանը, թուրք հանրությունը իրատեսորեն է տրամադրված` հասկանալով, որ տեսանելի ապագայում երկիրը եվրոպական ընտանիքի անդամ հաստատ չի դառնա: Հարցվածների միայն 31 տոկոսն է կարծում, որ մոտ ապագայում Թուրքիան կդառնա ԵՄ անդամ: Առավել լավատեսորեն են տրամադրված երկրի հարավ-արևելյան՝ քրդաբնակ շրջանների բնակիչները` 56 տոկոսը չի բացառում, որ Թուրքիան մոտ ապագայում կարող է դառնալ ԵՄ անդամ:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ