Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն նախագահ Իգոր Դոդոնի փոխարեն հաստատել է օրենք, որն արգելում է Ռուսաստանից լրատվական և տեղեկատվա-վերլուծական հաղորդումների հեռարձակումը: «Օտարերկրյա քարոզչության» դեմ պայքարի մասին օրենքը ստորագրելու իրավունքով Կանդուին օժտել է Սահմանադրական դատարանը՝ Դոդոնի երկու անգամ մերժելու պատճառով: