Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայի խորհրդարանը հայց է ներկայացրել Իսպանիայի իշխանությունների դեմ

Կատալոնիայի խորհրդարանը հայց է ներկայացրել Իսպանիայի իշխանությունների դեմ
11.01.2018 | 08:49

Կատալոնիայի խորհրդարանը բողոք է ներկայացրել Իսպանիայի Սահմանադրական դատարան՝ ինքնավարությունում անմիջական կառավարում մտցնելու Մադրիդի որոշման պատճառով` հայտնում է Reuters-ը։

Հայցում նշվում է, որ խորհրդարանը ՍԴ է ներկայացնում բողոք ընդդեմ հակասահմանադրական միջոցառումների, որոնք ընդունել է կենտրոնական կառավարությունն Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի շրջանակում։ 84- էջանոց հայցը կազմել է խորհրդարանի իրավական ծառայությունը։ Հայցի հեղինակները 155-րդ հոդվածի կիրառումը համարում են «հարձակում իրավական պետության վրա», «օրինականության և օրինաստեղծ հիերարխիայի սկզբունքի» խախտում։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ