ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վախճանվել է Միխայիլ Դերժավինը

Վախճանվել է Միխայիլ Դերժավինը
11.01.2018 | 08:50

Երգչուհի և դերասանուհի Ռոքսանա Բաբայանը մեկնաբանել է ամուսնու՝ Սատիրայի թատրոնի դերասան Միխայիլ Դերժավինի մահը: «Նա վաղուց ծանր հիվանդ էր: Դեկտեմբերի սկզբից հիվանդանոցում էր»,- ասել է կինը: Նրա խոսքով՝ բժիշկները հնարավորն արել են և Դերժավինին աջակցում էին ինչով կարող էին, սակայն օրգանիզմն այլևս հիվանդությունը չէր հաղթահարում: Դերասանը 81 տարեկան էր:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ