Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը փոքր բանակ է ստեղծել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը փոքր բանակ է ստեղծել
11.01.2018 | 08:51

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը ստեղծել է փոքր բանակ՝ աշխարհում ամենախոշոր Blackwater մասնավոր ռազմական ընկերության նմանությամբ` հայտնում է Sabq թերթը: «Ալ-Աջրաբի սուրը» անվանումը ստացած կառույցը ձևավորվել է դեռ 2015-ին, բայց մինչ այժմ հայտնի չէր, որ Թագավորական գվարդիայի կազմում կա միայն թագաժառանգին ենթարկվող ստորաբաժանում:

Խմբի կազմի մեջ է մտնում ռազմական լուրջ պատրաստություն անցած 5 հազար շարքային ու սպա, որ ներկայացնում են արագ արձագանքման ուժերը, օդային դեսանտը, կան մարտական լողորդներ, ցույցերը ճնշելու ջոկատներ, ականազերծողներ, դիպուկահարներ: Էլիտար բրիգադի խնդիրների մեջ է թագավորի և թագաժառանգ արքայազնի, VIP անձանց, թագավորական նստավայրերի պաշտպանությունը, թագավորի և նրա որդու կազմակերպած բոլոր միջոցառումների անվտանգության ապահովումը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ