Այսօր Բելգիայի մայրաքաղաքում տասնյակ իրանցիներ բողոքի ցույց են անցկացրել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին Բրյուսել հրավիրելու դեմ: Նրանք հայտարարել են, որ Եվրամիությունը պետք է դատապարտի Թեհրանին` խաղաղ ցուցարարների դեմ ճնշումների համար: Նրանք ասել են, որ Մոհամադ Զարիֆին Բրյուսել հրավիրելը «վատ ուղերձ» է Իրանի ժողովրդին, որ ակնկալում էր ԵՄ աջակցությունը: