Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՊՆ-ում սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին

ՊՆ-ում սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին
11.01.2018 | 16:20

«Փաստ»-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարությունից արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի: Լուրեր են տարածում, որ ՊՆ-ում անհամբեր ու սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ որպես նախարար:

Վերջերս մի հավաքի ժամանակ դարձյալ քննարկել են այդ հարցը, որին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Բոլորը միաբերան Տոնոյանին պաշտպանության նախարար են դիտարկում` ապրիլի 9-ից հետոյի սցենարում, երբ Սերժ Սարգսյանը կավարտի ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարելը:

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ