Զբոսաշրջիկների համար այլ երկրներ ուղևորությունների ընթացքում անվտանգության ապահովման սպառնալիքների մասին ծանուցումը զետեղված է գերատեսչության կայքում: Տվյալ համակարգի ստեղծման նպատակն արտասահմանում ԱՄՆ-ի քաղաքացիների պաշտպանությունն ամրապնդելն է:
Աշխարհի բոլոր երկրները ճանապարհորդության անվտանգության տեսանկյունից բաժանված են չորս կարգի. 1-ին կարգ՝ «Անվտանգության նկատառումների ընդհանուր միջոցներ», 2-րդ կարգ` «Առավել ուշադիր եղեք երկիր այցելելիս», 3-րդ կարգ՝ «Վերանայեք ձեր որոշումն այդ երկիր մեկնելու վերաբերյալ», 4-րդ կարգ՝ «Մի ճանապարհորդեք այդ երկիր»: Ադրբեջանը դասակարգվել է երկրորդ կարգում, ինչպես նշված է համակարգի կայքում՝ «ահաբեկչության ռիսկի հետ կապված»։