Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիայի առաջին տիկինը հանդիպել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսի մասնաճյուղի անդամներին

Սիրիայի առաջին տիկինը հանդիպել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսի մասնաճյուղի անդամներին
11.01.2018 | 16:28

Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադն այցելել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսում գտնվող «Էրեբունի» մասնաճյուղը` գրում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»: Հանդիպման ընթացքում քննարկման գլխավոր թեման պատերազմից տուժած անձանց համար բարեգործական գործունեության կազմակերպումն է եղել: Հայկական միության ներկայացուցիչներն առաջին տիկնոջն են ներկայացրել համայնքի խնդիրները, իրենց գործունեության բնույթն ու դրա կարևորությունը: Ասմա Ասադը, բարձր գնահատելով Սիրիահայ օգնության խաչի կատարած աշխատանքը, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու սիրիահայ միության բարեգործական մի շարք ծրագրերի:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ