Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պեսկովը դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցը

Պեսկովը դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի զեկույցը
12.01.2018 | 00:24

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բեն Քարդինի զեկույցին: Պեսկովի փոխանցմամբ, նման մեղադրանքները վնասում են ռուս-ամերիկյան հարաբերություններին և դառնում մոլուցք, որը խոչընդոտում է բնականոն կյանքն ու հանրային զարգացումը:

«Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել Ռուսաստանի դեմ շարունակվող այդ քարոզարշավի կապակցությամբ և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրին ներկայացված բոլոր մեղադրանքները բացարձակապես մերկապարանոց են և անհիմն»,- ասել է Պեսկովը: Կոնգրեսում դեմոկրատների կազմած զեկույցի համաձայն, Ռուսաստանը փորձում է խարխլել արևմտյան աշխարհի դեմոկրատական հաստատությունների հիմքերը, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում հակազդել այդ գործողություններին:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ